News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որը կարող է լինել իրական ընդդիմության առաջին քայլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարդում եմ մամուլը, թե ինչպես այսօր, ընդամենը 47 րոպե անց, խորհրդարանական նոր ընդդիմությունը ցույց կտա, թե ի՞նչ ասել է իրական ընդդիմություն՝ կաղմկի, բոլորը հերթով դաժան ելույթներ կունենան ու հայ ազգը վերջապես կհասկանա, որ եկել է ազգային ընդդիմությունը։

Ֆանտաստիկ է։

Բայց, ասեմ, որ շատ ավելի կարճ ու անաղմուկ ճանապարհ կա ապացուցելու, որ Արցախի, Շուշիի կորստից հետո ընդդիմության ծրագիր մաքսիմումը ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանալը չէ։

Եւ այսպես՝

Համաձայն ԱԺ կանոնակարգի 33-րդ հոդվածի`

6. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

5.1) Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում.

6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7. Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի 37-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:

Ընդ որում` Սահմանադրության 104-րդ հոդվածի կարգավորմամբ`

1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

Այսինքն` խորհրդարանական ընդդիմությունը, իր հայտարարության համաձայն` որպես արմատական ընդդիմություն, ցանկության դեպքում կարող է չառաջադրել ԱԺ փոխխոսնակ, ինչով կառաջացնի խորհրդարանական ճգնաժամ, քանի որ ԱԺ առաջին նիստը չի ավարտվի մինչ վերը թվարկված հարցերի քննարկումն ու քվեարկությունը։

Ավելին` օրենսդրորեն հնարավորություն չկա հրավիրելու արտահերթ նիստ ու փոխելու գործող կարգավորումները։

Ըստ այդմ` ընդդիմությունը հնարավորություն ունի պառալիզացնելու խորհրդարանի աշխատանքները` ընդամենը չառաջադրելով փոխխոսնակի իր թեկնածուին։

Կարծում եմ, բացատրեցի պարզ ու ընկալելի։

Հաջողություն եմ մաղթում բոլոր այն պատգամավորներին՝ բոլոր խմբակցությունների, ում նպատակը Հայաստանի ու Արցախի շահն է։

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1034563204030737?notif_id=1627881556332208&notif_t=notify_me&ref=notif

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ