News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Աշխատասենյակները հատկացված են, բայց հարմարություններ չկան: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ի՞նչպես է պատկերացնում ԱԺ առաջին աշխատանքային օրը, նա պատասխանեց. «Օրակարգը սահմանված է օրենքով: Կմասնակցենք այդ քննարկումներին՝ կախված, թե ինչպիսին կլինի իրավիճակը, մենք էլ համապատասխան վերաբերումք ցույց կտանք: Ամեն ինչ կախված է դահլիճում տեղի ունեցող իրադարձություններից»:

Հարցին, թե իր ընկեր կամ նախկին ընկել Ալեն Սիմոնյանին պատրա՞ստ է ընտրել ԱԺ նախագահ, Վանեցյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր կամ բարեկամ, հարազատ ես չունեմ: Կա քաղաքական թիմ եւ կայացվում են քաղաքական որոշումներ: Ինչպիսի որոշում կկայացվի քաղաքական թիմի կողմից, ես կառաջնորդվեմ այդ որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ