News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իրավապահ մարմինները կասեցրել են հանցավոր խմբի գործունեությունը, որը ծրագրում էր տապալել երկրի կառավարությունը եւ ձերբակալել պաշտոնյաներին ու դաշնային խորհրդարանի անդամներին: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է երկրի դաշնային ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Խմբի անդամները պատասխանատվություն են կրում կեղծ տեսանյութի ստեղծման եւ տարածման համար, որում տեսագրված է իբր երկրի դաշնային ոստիկանության հանձնակատարի հակակառավարական ելույթը, ով մարդկանց կոչ է անում միանալ իրեն: Տեսանյութում խոսողը ոչ թե Ավստրալիայի դաշնային ոստիկանության հանձնակատար Ռիս Քերշոուն է, այլ համախոհների խմբի անդամ, ովքեր կանոնավոր կերպով քննարկում են դաշնային կառավարության զավթումը եւ մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների «ձերբակալման օրդերներ» տալու մտադրությունը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Հաղորդվում է, որ խմբի գործունեության հետաքննության ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մի շարք խուզարկություններ են իրականացրել Բրիսբենում, Քյորնսում եւ Թաունսվիլում, Քուինսլենդում եւ Պիտերբորոյում եւ Պերտում (Արեւմտյան Ավստրալիա), որի ընթացքում նրանք կարողացել են ապօրինի գործողությունների ապացույցներ հավաքել: Ձերբակալվել է նաեւ 46-ամյա մի տղամարդ, ով ներկայացել է որպես Ավստրալիայի դաշնային ոստիկանության սպա: Սպասվում է, որ նա երկուշաբթի օգոստոսի 16-ին կկանգնի դատարանի առջեւ՝ Ավստրալիայի դաշնային ոստիկանության պաշտոնական տարբերանշանով ապօրինի կերպով նույնականացման կրծքանշաններ ձեռք բերելու փորձի համար:

Հանձնակատարի օգնական Սքոթ Լին նշել է, որ ոստիկանությունը չի կարողացել գտնել այն ապացույցները, որ խումբը հնարավորություն ուներ կամ «փաստացի փորձել է կատարել որեւէ կոնկրետ բռնի գործողություն» իրականացնել: «Այս դեպքում մենք գործել ենք վաղ փուլում, որպեսզի հնարավորինս շուտ դադարեցնենք ցանկացած պոտենցիալ վտանգավոր գործողություն, եւ չենք վարանի լրացուցիչ մեղադրանքներ առաջադրել, եթե հանցագործության նոր մանրամասներ բացահայտվեն»,- ասել է նա:
Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ կշարունակեն հետաքննել խմբի գործունեությունը եւ պարզել դրա բոլոր անդամների ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ