News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աֆրիկայի եւ Ասիայի աղքատ երկրները վտանգել են զարգացած երկրների՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրերը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի UNEP բնապահպանական ծրագրի տրանսպորտային տեղաշարժման բաժնի ղեկավար Ռոբ դե Յոնգը, գրում է Bloomberg- ը:

Համաշխարհային աղետից փրկությունը կախված է աղքատ երկրներից, քանի որ դրանք չեն կարողանա իրենց թույլ տալ ներկայիս էլեկտրամոբիլները՝ եկամուտների ցածր մակարդակի պատճառով: «Եթե մենք էլեկտրական մեքենաներ բերենք միայն ԱՄՆ, Ֆինլանդիա եւ Նիդեռլանդներ, ապա չենք համապատասխանի Փարիզի կլիմայի համաձայնագրի նպատակներին: Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների համար մեզ անհրաժեշտ են ցածր եւ զրոյական արտանետումներով ավտոմեքենաներ»,- ասել է դե Յոնգը: Նա համաշխարհային ավտոարտադրողներին կշտամբել է այն բանի համար, որ դրանք  ավտոմեքենաներ են արտադրում՝ Արեւմուտքում հարուստ գնորդներ գրավելու համար՝ անտեսելով ցածր եկամուտ ունեցող երկրների կարիքները:

1751-ից 2017 թվականներին Աֆրիկային եւ Հարավային Ամերիկային բաժին էր ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների միայն երեք տոկոսը: 2019 թվականին Աֆրիկան ​​մթնոլորտ է արտանետել 1.43 միլիարդ տոննա ածխաթթու գազ, Հարավային Ամերիկան՝ 1.1 միլիարդ տոննա, մինչդեռ Եվրամիության (ԵՄ) երկրները՝ 2.92 միլիարդ տոննա: Աղքատ երկրներում վնասակար արտանետումների տեսակարար կշիռը շուտով կբարձրանա բնակչության աճին զուգահեռ: Օրինակ, Քենիայում ածխաթթու գազի արտանետումները 2005-ից կրկնապատկվել են, որոնց մեծ մասը բաժին է ընկնում տրանսպորտին: Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիի ավտոպարկը կրկնապատկվում է ութ տարին մեկ, իսկ դիզելային շարժիչով աշխատող «Մատատու» միկրոավտոբուսները շարունակում են մնալ հասարակական տրանսպորտի ամենապոպուլյար տեսակը: Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի աղքատ երկրները կարող են տասնամյակներ շարունակ այրվող վառելիքներով աշխատող ավտոմեքենաներ, ավտոբուսներ եւ բեռնատարներ օգտագործել: Առանց խոշոր ավտոարտադրողներին դեպի ավելի աղքատ շուկաներ վերակողմնորոշման արտանետումների կրճատման գլոբալ նպատակին դժվար կլինի հասնել:

Հուլիսի կեսերին Եվրահանձնաժողովն ընդունեց կլիմայի եւ շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը, որը, մասնավորապես, մինչեւ 2030 թվականը 1990 թվականի մակարդակի համեմատ 55 տոկոսով վնասակար արտանետումների նվազեցում է նախատեսում, մինչեւ 2035-ը՝ ամբողջական անցում էլեկտրական ավտոմեքենաների եւ հարկերի սահմանում ցածր բնապահպանական չափանիշներ ունեցող երկրներից ներմուծվող ապրանքների համար: Ռուսաստանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եթե փաստաթուղթը հավանության արժանանա ԵՄ երկրների կողմից, այն 7.6 մլրդ դոլարի վնաս կհասցնի Եվրոպա երկաթի, պողպատի, ալյումինի, խողովակների, էլեկտրաէներգիայի եւ ցեմենտի ռուսական մատակարարումներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ