News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք մինչեւ սեպտեմբերի 3-ը պետք է լքեն երկիրը՝ վիզաների ժամկետի ավարտի պատճառով: Այս մասին National Interest ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը: «Ցավոք, իրավիճակը դեպի լավը չի փոխվում: ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են աննախադեպ սահմանափակումների պայմաններում, որոնք ոչ միայն ուժի մեջ են մնում, այլեւ ուժեղանում են, հայտարարել է դեսպանը: «Չնայած [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի վարչակազմի հայտարարություններին՝ դիվանագիտության կարեւոր դերի եւ Ռուսաստանի հետ կայուն ու կանխատեսելի հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության մասին, ռուսական դիվանագիտական ներկայությունը շարունակական հարվածներ է կրում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը «համառություն ու հնարամտություն է ցուցաբերում այս հարցում»: «Դիվանագետների արտաքսումը կատարվում է մտացածին պատրվակներով: Անցյալ տարվա դեկտեմբերին Պետդեպարտամենտը միակողմանիորեն սահմանեց երեք տարվա ճանապարհորդության սահմանափակում ռուսաստանցի անձնակազմի համար, որը, որքանով մենք գիտենք, չի տարածվում որեւէ այլ երկրի վրա»,- ասել է դեսպանը: «Մենք ստացել ենք 24 դիվանագետների ցուցակ, որոնք, ինչպես նախատեսվում է, երկիրը կլքեն մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 3-ը: Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, քանի որ Վաշինգտոնը հանկարծ խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգը»,- ասել է Անտոնովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ