News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի կողմից ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմի համար վիզաների հետ կապված իրավիճակի նկարագրությունը ճշգրիտ չէ, ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ելույթ ունենալով մամուլի համար ճեպազրույցում եւ անդրադառնալով ռուս դիվանագետների համար վիզաների խնդրին՝ Փրայսը նշել է, որ ռուս դիվանագետները, որոնց վիզաների ժամկետը լրացել է, կարող են երկարաձգման համար դիմել, եւ որ նման դիմումները պարբերաբար դիտարկվում են:

Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ ԱՄՆ-ը 24 ռուս դիվանագետի կարգադրել է մինչեւ սեպտեմբերի 3-ը լքել երկիրը` վիզաների ժամկետի ավարտի պատճառով:

«Նրանք գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, քանի որ Վաշինգտոնը կտրուկ խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգերը»,- ասել է Անտոնովը National Interest-ին տված հարցազրույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ