News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը


Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում, և այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության առաջադրմանը։

«Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել է մի իրավիճակ, երբ ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես՝ «օմեգա» մականվամբ, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս Ազգային ժողովը։ Ազգային ժողովն այս անգամ էլ կարող է փոխնախագահի պաշտոնում առաջարակել թուրքի լրտեսի»,-նշեց նա։

Ի պատասխան Ռուբինյանն ասաց, որ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում ինքը 2017 թվականին մի քանի ամիս անցկացրել է Թուրքիայում և անցկացրել հետազոտություն․ «Ես դա երբևէ չեմ թաքցրել։ Փոխնախարար նշանակվելուց երեք-չորս օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես այնտեղ էի»։

Մկրտչյանն ընդգծեց, որ նման ճշտմարտությունը լսելը ծանր է, բայց մեծամասնությունը պարբերաբար ստիպված է լինելու լսել այդ ճշտմարտությունը։

«Ձեր Թուրքիայում գտնվելու շարժառիթը կարող է հանդիսանալ այն իրավիճակը, երբ դուք էլ եք գնացել ձեր հերթական լրտեսական տառը ստանալու, ինչպես ձեր գործընկերը, որը զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը։ Եվ ամեն անգամ հարցին պատասխանելիս լավ կլինի մտքում կրկնեք, որ Արցախում կա քաղաք Շուշի և ոչ թե Շուշա, որովհետև Հայաստանի Հանրապետության հանրությունը լսեց, թե դուք ինչպես եք Շուշին հեշտությամբ անվանում Շուշա և ըստ էության ձեզ համար ոչ թե Արցախի Հանրապետություն է, այլ Ղարաբաղի տարածք»,- հավելեց Աննա Մկրտչյանը։

Ռուբեն Ռուբինյանն, ի պատասխան հերքեց, որ ինքը երբևէ Շուշին անվանել է Շուշա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ