News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մենք ինքներս կորոշենք, թե մեզ հասանելիք 250 հազար դրամներն ինչ ենք անելու: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով նրան, որ նախկին ԱԺ-ն վերջին պահին պատգամավորներին լրացուցիչ ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամը դարձրեց 250 հազար դրամ:

Հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեն այդ գումարից, Ռուստամյանը պատասխանեց. «Կորոշենք. Դա հաստատ կլինի օգտակար ուղղությամբ: Այս ձեւերով քողարկել աշխատավարձի բարձրացումը ժողովրդի աղքատության մեջ, իսկապես անբարոյական է: Կոնկրետ գործողություններ ենք անելու 250 հազարի հետ կապված, կանենք, կիմանաք:

Ամեն մարդ իր ոտքը իր յորղանի չափ պետք է ձգի, ինչքան ունես, այդքանով ես բավարարվում: Էս ժողովուրդը, որ իրեն չաբավարարող աշխատավարձ ա ստանում, ի՞նչ է անում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ