News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ երկու նավեր հաղորդել են անհասկանալի հանգամանքներում ղեկի վերահսկողությունը կորցնելու մասին: Մինչդեռ իշխանությունները հայտնել են այդ տարածքում տեղի ունեցող «միջադեպի» մասին: Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ է կատարվում Օմանի ծոցում՝ Ֆուջեյրայի ափամերձ շրջանում, հայտնում է AP-ը:

Երկու նավեր՝ Golden Brilliant նավթային լցանավը եւ Kamdhenu ասֆալտատարը, նույնականացման ավտոմատ համակարգի հետագծերի միջոցով հայտնել են, որ իրենք «կորցրել են վերահսկողությունը», հայտնում է MarineTraffic.com-ը: Սովորաբար դա նշանակում է, որ նավը կորցրել է հզորությունը եւ այլեւս չի կարող կառավարվել:

Մեծ Բրիտանիայի ծովային առեւտրի ծառայությունը նախազգուշացրել է, որ «այժմ միջադեպ է տեղի ունենում»: FlightRadar24.com-ի փոխանցմամբ՝ Օմանի թագավորական ռազմաօդային ուժերի Airbus C-295MPA ռազմածովային պարեկային ինքնաթիռը թռել է այն տարածքի վրայով, որտեղ գտնվում են նավերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ