News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 16
Տեսնել լրահոսը


Ինչ եք կարծում, ինչո՞ւ էին նիկոլենք անընդհատ գլուխ գովում, որ իրենք մասնակցել են ապրիլյան պատերազմի բուն մարտական գործողություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի-ին, ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկվար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին,  հարց ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Նիկոլենք» արտահայտությունն ակնհայտ դուր չեկավ իշխող խմբակցության պատգամավորներին եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Սովորեք ճշմարտությունը լսել, այսուհետ այդպես է լինելու»,-ասաց ընդդիմադիր պտգամավորը:

Ի պատասխն Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես ձեզ խնդրում եմ կոռեկտ մնալ, վարչապետին անունով, անունը ձեւափոխելով կամ որեւիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ: Ընդհանրապես բոլորը պետք է կոռեկտ լինեն այս դահլիճում: «Սրանից հետո տենց է լինելու» եւ նմանատիպ հրահրող արտահայտություններից խնդրում եմ զերծ մնալ: Շնորհակալություն»:

Երբ Արեգնազ Մանուկյանն ասաց. «Եթե իմ մնացած ասածների հետ համաձայն եք եւ ամեն ինչ OK է, ես խնդիր չունեմ ասելու՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր ընկերները»:

«Իմ համաձայնությունն այստեղ կարեւոր չի, կարեւորը կոռեկտությունն է: Կարող եք շարունակել, բայց կոռեկտության սահմաններում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը կրկնեց հարցը. «Ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները անընդհատ գլուխ գովում, որ իրենք մասնակցել են ապրիլյան պատերազմի բուն մարտական գործողություններին, սակայն իրենց բերած 44-օրյա պատերազմին իրենցից որեւէ մեկը չմասնակցեց եւ կռիվ չտվեց, մինչդեռ առնվազն բարոյապես դա պետք է անեին»:

Տպել
Ամենաշատ