News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկացի օրենսդիրները փորձում են պարզել, թե ինչպես են Facebook- ի արտադրանքներն ազդում երիտասարդների հոգեբանության վրա:

Ինչպես նշում է The Hill-ը, Սենատի սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի առաջատար օրենսդիրները պահանջում են, որ Facebook-ը երիտասարդների հոգեկան առողջության վրա իր արտադրանքի ազդեցության մասին ներքին ուսումնասիրություն հրապարակի, քանի որ ընկերությունը մտադիր է երեխաների համար հարթակ ստեղծել:

Սենատորներ Ռիչարդ Բլյումենթալն ու Մարշա Բլեքբերնը դիմել են Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով տրամադրել այս թեմայով ներքին հետազոտություններ, ինչպես նաեւ ներկայացուցիչ ուղարկել՝ թեմայի վերաբերյալ սեպտեմբերին կայանալիք լսումների ժամանակ ցուցմունքներ տալու համար:

Այս նամակը Facebook-ի վրա ճնշում գործադրելու օրենսդիրների վերջին փորձն է՝ երեխաների եւ դեռահասների վրա նրա ազդեցության պատճառով, քանի որ ընկերությունը նախատեսում է Instagram-ի հարթակ գործարկել մինչեւ 13 տարեկան երեխաների համար:

«Որպես երիտասարդ լսարանի համար նախատեսված խոշորագույն հարթակներից մեկը՝ Facebook-ը լուրջ պատասխանատվություն է կրում, որպեսզի իր արտադրանքը չնպաստի այդպիսի ճգնաժամի ստեղծմանը»,- գրել են սենատորները: «Մենք լրջորեն մտահոգված ենք ավելի վաղ տարիքում երեխաներին սոցիալական ցանցերում ներգրավելու այս ակնհայտ փորձից»,- հավելել են նրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ