News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


«Պատիվ ունեմ» դաշինքը ողջ կազմով՝ 7 հոգով, երկու անգամ կողմ է քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը. 3-րդ անգամ էլ, 4-րդ անգամ էլ, 15-րդ անգամ էլ կողմ ենք քվեարկելու: Այս մասին, այսօր՝ օգոտսոսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվում ԱԺ փոխխոսնակ:

Հարցին, թե ինչպես հավատան, որ իրենք կողմ են քվեարկել, Վանեցյանն ասաց. «Նկարը հետո ցույց կտամ»:

Դիտարկմանը, որ քվեաթերթկի լուսանկարելը ժողովրդավարական չէ, Արթուր Վանեցյանը չարձագանքեց եւ մտավ ԱԺ դահլիճ: Դուրս գալուց հետո նա հայտարարեց, որ չի նկարել քվեաթերթիկը, ուրիշ նկար էր ուզում ցույց տալ. «Գաղտնի քվեարկությունը ոչ թե պարտադրանք է, այլ իրավունք է: Իմ իրավունքն է, կուզեմ գաղտնի կքվեարկեմ, կուզեմ՝ բաց կքվեարկեմ: Իսկ եթե ես նկարեմ կամ չնկարեմ, կամ ուզենամ նկար ցույց տալ, դուք չեք էն մարդը, ումից ես պետք է վախենամ կամ խուսափեմ ցույց տալուց»:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ քվեարկությունից հետո կրկին չընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։

Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանի օգտին քվեարկել էր 53 պատգամավոր եւ ընդամենը մեկ ձայն չէր բավականացրել ընտրվելու համար:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը (Մհեր Սեդրակյանի որդին - խմբ), հարգելի պատճառներով բացակայում էր նիստից:

Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իշխող ուժն ապահովելու է անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի այդ պաշտոնում։ Սակայն, ինչպես տեսանք, մեկ ձայնի պատճառով, Սաղաթելյանին չհաջողվեց ընտրվել այդ պաշտոնում։

Տպել
Ամենաշատ