News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 6-ին շարունակում է իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-Ն առաջին երեք օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: Դրանից հետո խորհրդարանը ձեռնամուխ եղավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկմանը:

Այդ պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նախօրեին երկու անգամ չհաջողվեց նրան ընտրել փոխխոսնակ: Երրորդ անգամ եւս ընդդիմությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի կունենա այսօր:

Հիշեցնենք, որ ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված, որի 5-ը դեռ չեն քննարկվել: Դրանք են՝

-  Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

-  ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին

-  Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

-  Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում

-  Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:

Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Տպել
Ամենաշատ