News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում եմ, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նորանշանակ Վահագն Խաչատրյանը։

«Մոտեցումների խնդիր է։ Երկու ձևով են կառավարությունը կազմում՝ քաղաքական դեմքեր և զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։ Այս առումով չեմ կարծում, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքակն սկզբունքներից տարանջատվում է։ Իմ անձնական մոտեցումն է, որ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ կպատասխանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ՀԱԿ-ից իշխանություն գնացած գործիչների մասին խոսելիս ասել էր առնետավազք, Խաչատրյանն արձագանքեց․ «Չեմ պատասխանի։ Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ