News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի 5 շրջան հանձնվեր Ադրբեջանին՝ լուծելով Արցախի հարցը և ճանապարհ բացել Ադրբեջանի՝ դեպի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ճիշտ է՝ Դուգինը դա ներկայացնում է որպես լավագույն լուծում՝ հղում անելով Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականությանը, ինչի արդյունքում ՀՀ-ն մի քանի անգամ շատ տարածքային կորուստ ունեցավ, քան մինչ այդ ընթացող փաստաթղթերով էր նախատեսված, սակայն Դուգինի խոսքը խեղաթյուրում է 2008-2018 թվականներին Արցախի հարցով տարվող բանակցությունների ողջ տրամաբանությունը։

Միանգամից ասեմ, որ այդ տարիների հրապարակված փաստաթղթերի շուրջ բանակցություններից դուրս, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը առաջնահերթություն էր, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումն ամրագրված փաստ, այլ պայմանավորվածություն չի եղել։

Ի դեպ, այս մասին, մի առիթով, բանակցային իրավիճակը պարզաբանելով խոսել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ով նշել էր, որ Մոսկվան երբեք չի առաջարկել վերադարձնել տարածքներ՝ մոռանալով կարգավիճակի մասին։

Պնդումները, թե ոչինչի դիմաց Հայաստանին պարտադրվել է տարածքային զիջումներ, հասկանալի է, թե ինչ նպատակ ունեն և ինչի են ծառայում, սակայն իրականությունն այն է, որ գաղտնի պայմանավորվածություններ ՌԴ նախագահի կամ մեկ այլ երկրի ղեկավարի հետ չեն եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերիների հետ անմարդկային վեաբերմունքի գործելաոճը. փորձագետ
Ադրբեջանում պաշտոնապես 55 հայ գերի կա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ