News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայամի քաղաքը չորեքշաբթի հայտարարել է MiamiCoin անունով կրիպտոարժույթի գործարկման մասին:

Այս քայլը, ըստ քաղաքի ղեկավարների, կընդլայնի ենթակառուցվածքային նախագծերի եւ այլ ծրագրերի ֆինանսավորման համար միջոցներ հայթայթելու իրենց կարողությունը: Մայամին կդառնա սեփական կրիպտոարժույթով առաջին քաղաքը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Նախատեսվում է նաեւ ֆինանսավորել տարբեր կազմակերպությունների գործունեությունը, քաղաքային միջոցառումները եւ խթանել հանրային նախագծերը: Այս ամենը պետք է նպաստի ընդհանուր Մայամիի զարգացմանը: Օգտատերերը կկարողանան պարգեւավճարներ ստանալ կրիպտոարժույթով, իսկ յուրաքանչյուր «մետաղադրամի» 30 տոկոսը կուղղվի քաղաքի գանձարան:

Հուլիսի վերջին Fox News-ին տված հարցազրույցում քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը համոզմունք էր հայտնել, որ կրիպտոարժույթի ներդրմամբ Մայամին կարող է «միլիոնավոր դոլարներ» վաստակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ