News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր` օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։

Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

«Արտաշատ» բժշկական կենտրոնից վիրավորներից երկուսը, ովքեր երեխաներ են, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 2 մեծահասակներ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Տպել
Ամենաշատ