Լոնդոնում տղամարդը դանակով վնասվածք է հասցրել երկու ոստիկանի, հաղորդում է BBC-ը:
Հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ Նոել Պարկ Ռոուդ շրջանում տղամարդը մոտեցել է երկու ոստիկաններին եւ վիրավորել նրանց:
Երեք մարդ է ձերբակալվել: Միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ, հայտնում է ոստիկանությունը:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետեւանքով տուժածներին դուրս են գրել հիվանդանոցից: