News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աղջիկը, ով ծնվելիս 212 գրամ է եղել, դուրս է գրվել Սինգապուրի հիվանդանոցից 13 ամիս այնտեղ մնալուց հետո: Նա համարվում է աշխարհի ամենափոքր թերաճ երեխան, հայտնում է The Straits Times-ը:

Կվեկ Յու Սուանը ծնվել է անցյալ տարվա հունիսի 9-ին՝ Ազգային համալսարանական հիվանդանոցում եւ կշռում էր համարյա խնձորի չափ: Աղջիկը ծնվել է ժամկետից մոտ չորս ամիս շուտ, եւ բժիշկները ենթադրում էին, որ նրա քաշն առնվազն 400 գրամ կլինի։

Հիվանդանոցում 13 ամիս մնալուց հետո նա դուրս է գրվել հուլիսի 9-ին եւ համարվում է վաղաժամ ծնված աշխարհի ամենափոքր երեխան:

Յու Սուանի նման երեխաների գոյատեւումը կազմում է մոտ 70%, եւ նրանցից շատերը հիվանդանոցից դուրս են գրվում 4-6 ամիս հիվանդանոցում մնալուց հետո:

Ներկայումս աղջիկը տանն է, նրա քաշը մոտ 6 կգ է, սակայն նա թոքերի օդափոխության կարիք ունի: Բացի այդ, չնայած տարիքին, երեխան դեռ չի կարողանում ինքնուրույն սնվել: Սինգապուրի ազգային համալսարանին կից հիվանդանոցի ներկայացուցիչ Իվոն Ն․-ն ասել է, թե «տեղական բժիշկներն առաջին անգամ են բախվել նման նորածնի, անհրաժեշտ էր երեխայի խնամքի նոր մեթոդներ կիրառել»։

Ծննդաբերությունը եւ հիվանդանոցում մնալը զույգի համար 147 000 դոլար են արժեցել, իսկ բարեգործական հիմնադրամների միջոցով հավաքվել է մոտ 221 000 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ