News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանի առնվազն 30 զինվորական է զոհվել, 13-ը վիրավորվե՝լ փոխնախագահ Ռիեկ Մաչարի կողմնակիցների եւ ընդդիմության միջեւ բախումների հետեւանքով, հայտնում է Reuters-ը:

Ինչպես նշել է առաջին փոխնախագահին սատարող կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Լամ Պոլ Գաբրիելը, Մաչարի կողմնակիցները «ինքնապաշտպանության համար» սպանել են երկու գեներալների եւ 27 զինվորների: Փոխնախագահի կողմնակիցներից երեք զինծառայող է զոհվել: Ըստ Հարավային Սուդանի կուսակցությունների միջեւ կնքված խաղաղության համաձայնագրի՝ անցյալ տարի ընդդիմության զինված կազմավորումները ներառվել են ազգային բանակում:

Հարավային Սուդանում քաղաքացիական պատերազմը 400 000 մարդու կյանք է խլել եւ առաջացրել է Աֆրիկայում ամենամեծ ճգնաժամը՝ 1994-ի Ռուանդայի ցեղասպանությունից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ