News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրք հնագետները պնդում են, որ Գիսարլիկ բլրի  վրա Տրոյա պատմական քաղաքի վայրում գտել են տրոյական ձիու մասերը, գրում է Greek Reporter-ը:

Փայտից կառույցն ունի 15 մ բարձրություն: Դրա մասը հավաքված են հին ձեւով, ինչը փորձագետներին թույլ է տվել կասկածել, որ դրանք պատկանում են տրոյական ձիուն:

Հայտնաբերված կառույցը նման է Վերգիլիուսի, Օգոստոսի եւ Քվինթ Սմիրնեի նկարագրությանը:

Երկու հնագետներ, որոնք գլխավորել են պեղումները, Բոստոնի համալսարանի պրոֆեսորներ Քրիսթին Մորիսը եւ Քրիս Ուիլսոնն ասում են, որ իրեն վստահ են, որ դա իսկապես կապ ունի լեգենդար ձիու հետ:

Նրան պնդում են, որ մինչ օրս անցկացված բոլոր թեստերը միայն պնդում են իրենց տեսությունը:

«Ածխածնային մեթոդով թվագրումն ու այլ անալիզներ թույլ են տալիս ենթադրել, որ փայտե մասերն ու այլ արտեֆակտներ պատկանում են մ.թ.ա. XII կամ XI դարերին: Չեմ ուզում չափազանց ինքնավստահ լինել, սակայն ես գրեթե վստահ եմ, որ մենք գտել ենք տրոյական ձին»,-ասում է պրոֆեսոր Մորիսը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ