News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 12-ին գիշերը եւ կեսօրին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու պոռթկումների ավելացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21 +23, վաղը ցերեկը՝ +34 +36:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +31,

Կոտայքի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը՝ +26 +31,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19 +21, ցերեկը` +31 +34,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +11 +16, ցերեկը` +26 +31,

Լոռիում գիշերը +11 +14, ցերեկը՝ +25 +29,

Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը` +31 +35,

Արագածոտնի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը՝ +26 +31,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը` +32 +35,

Արարատում գիշերը` +18 +23, ցերեկը` +34 +37,

Արմավիրում գիշերը՝ +18 +23, ցերեկը` +34 +37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +31,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +18 +23, ցերեկը՝ +34 +37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +25, ցերեկը` +34 +37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +19 +23, ցերեկը՝ +34 +37:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ