News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Աֆղանական իրադարձությունների գեոպիլիտիկ արձագանքը Հարավային Կովկասում» խորագրով գրառման մեջ:

«Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել հետևյալ պատճառներով։
1. Իսլամիստական շարժման հաղթանակը գերտերության աջակցությունը 20 տարի վայելող կառավարության նկատմամբ անխուսափելիորեն բերելու նոր իսլամիստական տրենդին ամբողջ աշխարհում՝ ներառյալ Թիւրքիան եւ Ադրբեջանը։
2. Թուրքիայի համար բացվում է երկարաժամկետ խաղի նոր հեռանկար՝ Միջին Ասիայիում, ինչը ավելացնելու է Էրդողանի առանց այդ էլ անառողջ ախորժակը այլ տարածաշրջաններում։
3. Թեպետ այս պահին պաշտոնական Մոսկվան զուսպ է իրադարձությունների նկատմամբ եւ թալիբների հետ երկկողմ շփումների մեխանիզմներ ու փորձ է կուտակում, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ասիական հատվածի համար առաջացող նոր մարտահրավերները ՝ տեռորիզմ, միգրացիա, սեպարատիզմ, նարկոտրաֆիկ, գլխացավանք կարող են դառնալ Ռուսաստանի համար, հավելյալ գեոպոլիտիկ լարվածություն եւ առկա սահմանափակ ռեսուրսների վերաբաշխոմ բերելով։
4. Թալիբները փաստացի հանդիսանում են Պակիստանի «պրոքսի» ուժ, իսկ հայ-պակիստանական հարաբերություններում որեւէ դրական հեռանկար տեսանելի ապագայում բացառված է (հիշեք նաեւ վերջին Արցախյան պատերազմում Պակիստանի թշնամական ներառումը)։
5. Ռուսաստանի սահմանների երկայնքով ապակայունացման նոր օջախների առաջացումը ավելացնելու է լարվածությունը նաեւ Հարավային Կովկասում։
Իսկ մեր երկիրը այս խառը ժամանակներում ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը»,- գրել է Աշոտյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ