News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Google-ը եւ Facebook-ը ներկայացրել են Սինգապուրը, Ճապոնիան, Գուամը, Ֆիլիպինները, Թայվանը եւ Ինդոնեզիան կապող ստորջրյա ինտերնետային նոր մալուխի անցկացման ծրագրերը:

Apricot անվանումը ստացած նախագիծը կունենա մոտ 12 000 կիլոմետր երկարություն: Այն, կարգավորող մարմնի հաստատման դեպքում, 2024 թվականին կսկսի գործել, ասվում է ընկերությունների առանձին հայտարարություններում:

Նախագիծը «կապահովի ինտերնետի շատ անհրաժեշտ հզորություն, բավարարություն եւ հուսալիություն՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կապի ընդլայնման համար»,-ասել է Facebook-ի տեխնիկական ղեկավար Նիկո Ռորիչը: Apricot մալուխը գլոբալ ցանցային ենթակառուցվածքի ընդլայնման եւ ամբողջ աշխարհում ավելի քան 3,5 միլիարդ մարդկանց ծառայությունների բարելավման մեր մշտական ջանքերի մի մասն է»,- հավելել է Ռորիչը:

Այս տարվա սկզբին ընկերությունները հայտարարել էին Echo անվանմամբ մեկ այլ մալուխային նախագծի մասին, որը կապում է ԱՄՆ-ը, Սինգապուրը, Գուամը եւ Ինդոնեզիան:

«Echo и Apricot մալուխները իրենցից ներկայացնում են լրացուցիչ ստորջրյա համակարգեր, որոնք բազմակողմանի առավելություններ կապահովեն դեպի Ասիա եւ Ասիայից, ներառյալ հարավային Ասիայով եզակի երթուղիները՝ զգալիորեն ավելի լավ կայունություն ապահովելով Google Cloud-ի եւ թվային ծառայությունների համար»,- ասել է Google Clou-ի փոխնախագահ Բիկաշ Կոլեյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ