Օգոստոսի 17-ի երեկոյան, 20 և 21-ի կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-22-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը` +30 +33,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +23 +28,
Լոռիում գիշերը +9 +14, ցերեկը՝ +23 +27,
Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը` +28 +32 ,
Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +32 +35,
Արարատում գիշերը` +18 +22, ցերեկը` +34 +36,
Արմավիրում գիշերը՝ +18 +22, ցերեկը` +34 +36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +18 +22, ցերեկը՝ +34 +36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +32 +36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +31 +36: