News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մյանմայում անվտանգության ուժերի կողմից ավելի քան 1000 մարդ է սպանվել այն բանից հետո, երբ զինվորականները Աունգ Սան Սու Չժիի ընտրված կառավարությունից գրավել են իշխանությունը:

«Քաղբանտարկյալների օգնության ասոցիացիան», որը Մյանմայում բողոքի ցույցերի կապակցությամբ հետեւում է ձերբակալություններին եւ մահերին, հայտարարել է, որ հաստատել է եւս երկու մահվան դեպք, որոնց հետեւանքով ընդհանուր թիվը հասել է 1001-ի:

Սու Չժիի տապալումից հետո բողոքի ալիք է սկսվել ընդդեմ զինվորականների ղեկավարած կառավարության: Զինվորականների եւ ոստիկանների շրջանում եւս զոհերի թիվն ավելանում է, քանի որ զինված դիմադրությունն աճում է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում:

AAPP-ի գլխավոր քարտուղար Թեյք Նաինգն ասել է, որ սպանվածների մեծ մասը հակազինվորական ակտիվիստներ են, իսկ ավելի քան 40 մարդ սպանվել է գլխին կրակոցով։

Բացի այդ, ըստ Թեյք Նաինգի, նրանցից շատերը ձերբակալվելուց հետո մահացել են քննչական մեկուսարաններում եւ բանտերում:

Ռազմական ղեկավարությունը վիճարկում է AAPP-ի տվյալները, սակայն վերջերս իր սեփական տվյալները չի հրապարակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ