News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Շուշիի շրջանի Եղցահող գյուղից ՊԲ զինծառայողների դուրս գալու և տեղի բնակչության անպաշտպան մնալու վերաբերյալ տեղեկություններին:

«Եղցահողի անվտանգությունը ապահովում են մեր զորամիավորումները՝ ռուս խաղաղապահների հետ միասին: Տարածքային որևէ զիջում չի եղել հօգուտ թշնամու, ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է»,- նշեց Պողոսյանը:

Նախօրեին Եղցահողի գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, և որ գյուղն անպաշտպան է մնացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ