News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան չի կարող առանց ուղեկցության տարհանել երեխաներին Աֆղանստանից, ասել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը` պատասխանելով տեսանյութի մասին հարցին, որում Քաբուլի օդանավակայանում պատի վրայով փոքրիկ աղջկան փոխանցում են արեւմտյան զինվորներին:

Ուոլեսն ասել է, որ երեխային փոխանցել են պատի վրայով, երբ դուրս էին բերում նրա ընտանիքին: «Մենք չենք կարող պարզապես վերցնել անչափահասին»,- ասել է Ուոլեսը Sky News-ին, երբ նրան հարցրել են տեսանյութի մասին:

«Այդ ամբոխը ճեղքելը դժվար կլինի,- ասել է Ուոլեսը:- Մենք այլ ուղիներ ենք գտնում դա անելու համար, բայց սա այն է, ինչ տեղի է ունենում»: Ուոլեսն ասել է, որ օդանավակայանում գտնվող բրիտանացի զինվորականները ծանր վիճակում են հայտնվել` որոշ աֆղանցիների` երկիրը լքելու հետ կապված հուսահատության պատճառով:

«Այդ զինվորների համար շատ դժվար է գործ ունենալ հուսահատ մարդկանց հետ, որոնցից շատերը պարզապես ցանկանում են լքել երկիրը»,- ասել է Ուոլեսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ