News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եթե մահացած եք, չեք կարող հող ունենալ։ Սա փաստ է, որը հանգեցրել է անհամար դեպքերի Հնդկաստանում, երբ մարդկանց գրանցել են որպես մեռած եւ զրկել գույքից։ Շատերը հայտնաբերել են, որ բան չեն կարող անել սրա դեմ, տեղեկացնում է BBC-ին։

Փադեսար Յադավը ողջ-առողջ է, ուստի զարմանքով հայտնաբերել է,  որ, համենայնդեպս՝ թղթով, մեռած է։

Թոռների դաստիարակությունն ու կրթությունը վճարելու նպատակով նա վաճառել է հորից ժառանգած հողն իր ծննդավայրում։ Մի քանի ամիս անց նրան զանգահարել են։ «Մարդը, որին վաճառել եմ հողը, զանգահարեց ինձ եւ ասաց, որ իմ դեմ քրեական գործ է հարուցված։ Նա ասաց, որ զարմիկս բոլորին ասում էր, որ ես մահացել եմ, եւ ինքնակոչն է վաճառել հողը»։

Յադավը գնացել է իր գյուղ, եւ տեղի բնակիչները ապշել են՝ տեսնելով նրան։ «Նրանք այնպես էին նայում, ասես ուրվական էին տեսել, եւ ասացին՝ «Դո՛ւ մեռած ես»։

Յադավն ասում է, որ ինքն ու զարմիկը մտերիմ են եղել, եւ երիտասարդը հաճախ ացելում էր նրան, երբ վերջինը գնում էր քաղաք։ Բայց երբ Յադավը նրան ասաել է, որ նախատեսում է վաճառել ընտանեկան հողը, այցելությունները դադարել են։

Հիմա նա իմացել է, որ զարմիկը հավակնում է այդ հողին որպես ժառանգություն։ Յադավն ասում է, որ լաց է եղել մի քանի օր, բայց հետո հավաքել է իրեն ու զանգահարել «Հնդկաստանի ողջ մեռածերի ասոցիացիա»։

Կազմակերպության ղեկավարը Լի Բիհարի Մրիթաքն է, մոտ 60 տարեկան տղամարդ, որն իր կյանքի մեկ երրորդն ապրել է որպես հանգուցյալ։

Բիհարին ստեղծել է «Ողջ մեռածների ասոցիացիան», որպեսզի միավորի այդպիսիներին (միայն Ութար-Փրադեշ նահանգում 40 000 «ողջ մեռած» կա, որոնց մեծ մասն աղքատ է, անգրագետ եւ ցածր կաստայի ներկայացուցիչ) եւ սկսել է իրենց ծանր դրության հանդեպ ուշադրություն հրավիրելու գործունեությունը։

Բիհարին ասում է, որ ողջ մեռածների ասոցիացիայի միջոցով նա աջակցել է հազարավոր մարդկանց ամբողջ Հնդկաստանում, որոնք բախվել են նման խնդրի։

Նրա խոսքով՝ նրանցից շատերի բախտն ավելի քիչ է բերել, քան իրենը։ Ոմանք ինքնասպանություն են գործել՝ տարիներ կորցնելով պայքարի վրա եւ ի վերջո հուսախաբ են եղել, այն դեպքում, երբ մյուսները մահացել են բնական մահով՝ իրենց հարցն այդպես էլ լուծված չտեսնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ