News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ավարտի ժամկետը: Այն կարող է ավարտվել մինչեւ սեպտեմբերի 12-ը: Նման ժամկետներ է նշել Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ ծովային իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Fortuna նավը, որը պատասխանատու է Դանիայի բացառիկ տնտեսական գոտում խողովակներ տեղադրելու համար, կշարունակի «Հյուսիսային հոսք-2» գազատարի տեղադրումը Գերմանիայի ջրերում: Նախատեսվում է, որ 13-14 կմ հատվածի աշխատանքները կավարտվեն մինչեւ սեպտեմբերի 12-ը:

Գործակալության տվյալներով՝ համապատասխան ծանուցումներն արվել են Գերմանիայի ջրային եւ նավագնացության ծառայության եւ Էմդենի նավիգացիոն ծանուցումների ծառայության կողմից: «Հյուսիսային հոսք-2»-ը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել:

Օգոստոսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը մոտենում է ավարտին: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ մնացել էր ծովային ճանապարհով 15 կիլոմետր խողովակաշարի անցկացումը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը վստահեցրել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը 2024 թվականից հետո, բայց պետք է հասկանալ, թե որքան են նրանք գնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ