News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Կամբրիա կոմսությունում գտնվող անտառապահի նախկին տունը աճուրդի է հանվել 1.5 միլիոն ֆունտ ստերլինգով: Ըստ The Sun-ի՝ ապագա սեփականատերերը ազգային պարկում գտնվող իրենց սեփականությանը ստիպված կլինեն հասնել գրեթե հինգ կիլոմետր քայելով կամ ամենագնացով, հայտնել է Lenta-ն:

Շինությունը, որը կառուցվել է 1829 թվականին որպես անտառապահի տուն, երկու դարերի ընթացքում օգտագործվել է տարբեր նպատակներով՝ որպես իջեւանատուն, որսորդական խցիկ եւ ապաստարան զբոսաշրջիկների համար: Այժմ այն երիտասարդական հոսթել է, որը պայմանագրով վճարել է անշարժ գույքի վարձակալության ծախսերը մինչեւ 2027 թվականը: Չնայած նրան, որ տունը չունի ջեռուցում, էլեկտրականություն, այն ​​ունի վառարան եւ արեւային մարտկոցներ տանիքին, իսկ ջուրը կարելի է վերցնել մոտակա աղբյուրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ