News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք անուղղակիորեն պատասխանատու ենք հեղուկ գազի թանկացման համար: Այս մասին օգոստոսի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցազրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք մտահոգված ենք հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակով, ուստի փորձում ենք ամեն բան անել գները նվազեցնելու համար: Ես ծանոթ եմ խնդիրներին», - նշեց Քերոբյանը:

Նա վստահեցրեց, որ հեղուկ գազի շուկայում գների նվազում է նկատվում:

«Որոշ գազալցակայաններում գինը մեկ լիտրի դիմաց 280 դրամից իջել է 240 դրամի: Մեր աշխատանքն ուղղված կլինի հայկական ընկերությունները օտարերկրյա մատակարարների հետ ծանոթացնելուն, որոնք կկարողանան ավելի մատչելի գներով վառելիք առաջարկել», - հավելեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ