News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին, որոնք մնացել են Աֆղանստանում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո, չայցելել Քաբուլի օդանավակայան, քանի որ այդ գոտում ահաբեկչության վտանգի հավանականությունը դեռեւս բարձր է: Այդ մասին հաղորդվում է նախարարության պաշտոնական կայքում:

«Բրիտանացիներին տարհանելու գործողությունն ավարտվել է: Ահաբեկչությունների հավանականությունը, հատկապես օդանավակայանի շրջանում, դեռեւս շատ բարձր է: Աֆղանստանում բրիտանացի ենթակաները պետք է զգուշորեն գնահատեն ռիսկերը երկիրը ցամաքով լքելու փորձի դեպքում: Դուք պետք է թաքնվեք անվտանգ վայրում եւ շարժվեք դեպի նշանակետ, միայն եթե ձեր կարծիքով դա անվտանգ կլինի»,-ասվում է թագավորության ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Օգոստոսի վերջին երկու շաբաթվա ընթացքում Լոնդոնն Աֆղանստանից տարհանել է շուրջ 15 հազար քաղաքացիական անձ, այդ թվում՝ աֆղանցիներ, եւ 1 հազար զինծառայող թագավորական զինված ուժերից: Աֆղանստանում մնում է դեռեւս 800-1100 աֆղանցի, որոնք օգնել են բրիտանացիներին, եւ Մեծ Բրիտանիայի 100-150 ենթակա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ