News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լոնդոնը սպառնացել է, որ կհրաժարվի Փարիզին ավելի վաղ խոստացված բազմամիլիոնանոց օգնությունից, եթե ֆրանսիական սահմանապահ ուժերը եւ առափնյա պահպանությունն ակտիվորեն չխոչընդոտեն անօրինական միգրանտների մուտքն Անգլիայի ափ: Այս մասին հայտնում է The Times թերթը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Պրիտի Պատելին, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Պարբերականի տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ գերատեսչության ղեկավարն ասել է. «Մենք նրանց դեռ ոչ մի կոպեկ չենք տվել, եւ Ֆրանսիան ստիպված կլինի ճիշտ կազմակերպվել, եթե ցանկանում է տեսնել այդ փողերը: Վճարումը կախված է արդյունքից, եւ մենք դեռ չենք տեսել այդ արդյունքը»: Խոսքը 54 միլիոն ֆունտի (75 միլիոն դոլար) մասին է, որը բրիտանական իշխանությունները խոստացել են ֆրանսիացի գործընկերներին՝ բրիտանական ծովային սահմանի անօրինական հատման հիմնական վայր հանդիսացող Լա Մանշում ծովային պարեկների քանակի կրկնապատկման համար:

Կառավարության աղբյուրների համաձայն՝ նախազգուշացումը տրվել է այն օրը, երբ Ֆրանսիայից նավերով ժամանած միգրանտների թվի հակառեկորդ էր սահմանվել: Ինչպես նշում է The Times-ը, երկուշաբթի ավելի քան հազար մարդ էր ժամանել կատարել երկրի հարավ-արեւելքում գտնվող Անգլիայի Կենտ կոմսության ափ: Սա մեկ օրվա ընթացքում ամենախոշոր ցուցանիշն է, որը գերազանցեց օգոստոսի 21-ի հակառեկորդը:Այդ ժամանակ մեկ օրում կղզի էր ժամանել 828 անօրինական ներգաղթյալ:

Ինչպես նշում է թերթը, եթե այս թիվը հաստատվի, ապա հունվարի 1-ից ավելի լավ կյանք գտնելու համար Մեծ Բրիտանիա ժամանած անօրինական միգրանտների թիվը կհասնի 13.5 հազարի: 2020 թվականի համեմատ (8.4 հազար մարդ) դա գրեթե երեք անգամ ավելի է: The Times-ը գրում է նաեւ, որ հուլիսի 21-ից, երբ Լոնդոնը համաձայնել էր վճարել Ֆրանսիայի ռազմածովային պարեկային ծառայությունների կրկնապատկման համար, բրիտանացի սահմանապահները բրիտանական տարածքում 3500 անօրինական միգրանտի էին ձերբակալել:

Միգրանտները ձգտում են Ֆրանսիայից հենց Մեծ Բրիտանիա հասնել, քանի որ կարծում են, որ այնտեղ ավելի հեշտ է օրինականացվել, աշխատանք գտնել եւ սոցիալական նպաստների իրավունք ստանալ: Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են անօրինական ներգաղթի դեմ պայքարում համագործակցության ամրապնդման միջոցառումների մասին, սակայն մինչ այժմ չեն կարողացել հաղթահարել խնդիրը: Հուլիսի սկզբին թագավորության ներքին գործերի նախարարությունը երկրի ապաստանի համակարգում բարեփոխումներ կատարելու մասին օրինագիծ էր ներկայացրել խորհրդարանի քննարկման համար:

Քաղաքացիության եւ սահմանների մասին օրինագիծը քրեական պատասխանատվություն է սահմանում այն անձանց համար, ովքեր գիտակցաբար անօրինական կերպով մուտք են գործում Մեծ Բրիտանիա: Բրիտանական իշխանությունները նման միգրանտներին երրորդ երկրներ անվտանգ վտարելու ավելի շատ հնարավորություններ կունենան, որտեղից նրանք եկել են թագավորություն, իսկ նրանք, ում չի հաջողվի վտարել, ավելի քիչ հնարավորություններ կունենան հաստատվել Մեծ Բրիտանիայում: Նախատեսվում է պարզեցնել եւ արագացնել ապաստանի դիմումների եւ մերժումների մշակման համակարգը: Ավելի խիստ պատիժներ կլինեն նաեւ Մեծ Բրիտանիա փախստականների անօրինական փոխադրումների կազմակերպման համար: Հանցագործներին ցմահ ազատազրկում է սպառնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ