News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Դադոյանների ընտանիքում ավագ որդու՝ Սարգիսի զոհվելուց հետո նորից ուրախություն է։ Օգոստոսի 24-ին ծնվել է Դանիելը։

«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել, նոր-նոր ենք զգում, որ մի փոքր մեղացել ա մեր ցավը։ Մեր կյանքն իրոք փոխվել է, ու բոլորին եմ ցանկանում, ում տանը, որ նման բան է եղել, թող ամեն մեկի տնից ճիչը լսվի։ Ես գիտեմ՝ ինքը վերածնվել է, ու ինքը շատ նման է ախպորը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգիսի Դադոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը։

20-ամյա Սարգիսը 2019 թվականի ամռանը ծառայության էր անցել Ջաբրայիլի զորամասում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ երբ սկսվեց պատերազմը, նա հերթապահություն էր իրականացնում դիրքերում։ Մի քանի օր անց Սարգիսին տեղափոխել էին Հադրութ, ապա՝ Մարտունի։

«Հադրութում էլ երկու տեղից վիրավորել էր Սարգիսը, իրան ասել էին գնանք հոսպիտալ, չէր գնացել, ասել էր՝ ընկերներիս մենակ չեմ թողնի, այդպես ընկերների հետ մնացել է, հետո նորից հետ են գնացել Մարտունի»,- պատմեց Սարգիսի հայրը՝ Արամ Դադոյանը։

Վերջին անգամ ընտանիքի հետ Սարգիսը կապվել էր  նոյեմբերի 9-ի առավոտյան։  Մորը հարցրել էր՝ լուրերով ի՞նչ են ասում, պատերազմը ե՞րբ է ավարտվելու։

«Գրադ էին գցել իրենց մոտ, իրենց զենքերն էր ջարդվել, զենք չունեին, ասի՝ հրամանատար չկա՞ ձեզ մոտ, նոր զենքեր բերեն ստացեք, ասել էր՝ ասել ենք, չգիտենք։ Վերջին օրվա խոսակցությունն դա է եղել մեր զրույցը, ու էլ կապն անջատվել է, չենք իմացել՝ ինչ ա եղել դրանից հետո»,- հիշեց Արամ Դադոյանը։

Դեռևս 2017 թվականին Սարգիսը երազում տեսել էր իր ճակատագիրը։

«Մամ ասաց՝ երազ եմ տեսել, ես պիտի գնամ ծառայության, պատերազմ պիտի լինի, թուրքն ինձ կխփի, ես կզոհվեմ ու դու նոր երեխա կունենաս, ասացի՝ Սաք, այդպիսի բան մտքովդ չանցնի»,- նշեց Սարգիսի մայրը։

Նոյեմբերի 9-ին՝ երբ Սարգիսը զոհվեց պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ, արդեն պարզ էր, որ նրա երազը մարգարեական էր։ Այդ օրվանից սկսած Դադոյանները սպասում էին Դանիելին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ