News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Հունգարիա՝ սկսելով արտասովոր կարճ այցը, հաղորդում է Reuters-ը:

84-ամյա Ֆրանցիսկոս Պապը ընդամենը յոթ ժամ կանցկացնի Բուդապեշտում, որպեսզի ավարտի միջազգային կաթոլիկ հռոմեական հանդիպումը նախքան Սլովակիա մեկնելը, որտեղ նա ավելի երկար կգտնվի՝ այցելելով չորս քաղաք:

«Մենք վերականգնում ենք այցերը, եւ դա շատ կարեւոր է, քանի որ ի վերջո ես կարող եմ ողջունել մարդկանց»,-ասել է Հռոմի Պապը՝ ակնարկելով COVID-19-ը:

Վերջերս կատարված վիրահատության մասին Պապը պատասխանել է, որ լավ է զգում իրեն:

Վատիկանը հայտնել է, որ Ֆրանցիսկոսը պետք է հանդիպի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ նախագահ Յանոշ Ադերի հետ, ինչպես նաեւ մի քանի հրեական համայնքների եպիսկոպոսների ու ներկայացուցիչների հետ նախքան պատարագ մատուցելը, որպեսզի ավարտի Եկեղեցական կոնգրեսը, որը մեկնարկել էր նախորդ կիրակի:

Հունգարիայում Հռոմի Պապի կարճաժամկետ այցը դրդել է դիվանագետներին եւ կաթոլիկ ԶԼՄ-ներին ենթադրել, որ Ֆրանցիսկոսը նախընտրում է Սլովակիան՝ գրեթե «անտեսելով Հունգարիային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ