News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կառավարությունը որոշել է չսահմանել Անգլիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար անձնագրեր գիշերային ակումբներ եւ զանգվածային միջոցառումներ հաճախելու համար, հաղորդում է BBC News-ը:

«Ես ուրախ եմ հաստատել, որ մենք չենք իրականացնի այդ ծրագրերը»,-ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Սաջիդ Ջավիդը:

Նախատեսվում էր, որ մինչեւ ամսվա վերջ Անգլիայում, որտեղ բնակվում է թագավորության բնակչության ավելի քան 80 տոկոսը, դիսկոտեկներ, ակումբներ եւ մի շարք զանգվածային միջոցառումներ հաճախելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել պատվաստման ամբողջական կուրսն անցնելու մասին հավաստագիր:

Հատկանշական է, որ Շոտլանդիայում հոկտեմբերի 1-ից պարտադիր կդառնա այդ փաստաթուղթը: Պատվաստման մասին անձնագիր ներկայացնելն անհրաժեշտ կլինի գիշերային ակումբներ, 500 եւ ավելի մարդու մասնակցությամբ միջոցառումներ այցելելու դեպքում, որոնք անցկացվում են փակ տարածքներում, եւ 4 հազար եւ ավելի մասնակից ունեցող միջոցառումներին ներկա գտնվելու դեպքում, եթե դրանք անցկացվում են բաց տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ