News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Թեհրանում մամուլի ասուլիսին ակնարկել է ծովում որեւէ երկրի ռազմական ներկայության անօրինականության մասին, բացառությամբ Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Կասպից ծովում անցկացվող զորավարժություններին, Խաթիբզադեն ասել է, որ հինգ առափնյա պետությունների միջեւ կնքված համաձայնությունն ընդգծել է հինգ երկրից՝ Իրանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ռուսաստանից եւ  Թուրքմենստանից բացի, ցանկացած այլ երկրի ռազմական ներկայության անօրինականությունը»,- գրում է գործակալությունը:

Սեպտեմբերի 7-ին Կասպից ծովի տարածքում կայացան ստորջրյա հարձակման եւ պաշտպանական խմբերի ադրբեջանա-թուրքական համատեղ վարժանքները: Զորավարժություններն անցկացվում էին Բաքվում Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունների շրջանակներում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 2-ից 12-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ