News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով: 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի շենքերից մեկում ամուսինը ծեծի է  ենթարկում կնոջը:

Ոստիկանները պարզել են, որ նշված շենքի բնակիչ, 64-ամյա Ծաղիկ Ք.-ին նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում, նախկին ամուսինը՝ 71-ամյա Վարդ Հ.-ն, հարվածներ է հասցրել, ապա նրա հասցեին հնչեցրել սպանության սպառնալիքներ ու վնասել շենքի բակում կայանված, Ծաղիկին պատկանող ավտոմեքենան:

Ոստիկանները Վարդ Հ.-ի նկատմամբ  տեղում կիրառել են  անհետաձգելի միջամտություն:

Տպել
Ամենաշատ