News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եթե ​​Հայաստանի իշխանությունները զորքերը հետ չքաշեին խորհրդային սահմաններով, այսինքն՝ Խորհրդային Միության գոյության շրջանի սահմաններով, դա աղետալի կլիներ մեզ համար: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ըստ Փաշինյանի՝ որոշում է կայացվել պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:

«Ընդ որում, որոշումը կայացվել է ոչ միանձնյա, այլ քննարկումների եւ խորը վերլուծությունների հիման վրա: Ճիշտ է, դրանից հետո քննարկումների որոշ մասնակիցներ հայտարարեցին, որ իրենք տեղյակ չեն եղել», - նկատեց վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ այս հարցի փակ քննարկումն ապահովելու դեպքում կկարողանա ապացուցել կայացված որոշման ճիշտ լինելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ