News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնաբաժինն ամենափոքրն է գյուղոլորտում եւ դատելով բնագավառի ներկայիս տեմպերից,   ԵԱՏՄ-ում դիրքերը բարելավելու  հեռանկարը դեռ մնում է մշուշոտ։

Խորհրդային միության կոլխոզների, սոլխոզների փլուզումից եւ սեփականաշնորհումից հետո հետո այս ոլորտը շատ է տուժել։ ԵԱՏՄ անդամ երկրների միջև նախկին կոոպերացիոն կապերի վերականգնումն էականորեն կխթանի գյուղատնտեսության ոլորտի զարգացումը։

Եվ այսպես, 2020 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրած գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 114,541մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 3%-ով (2019 թ.՝ 118,053 մլրդ  դոլար), որից Հայաստանին  բաժին է ընկել 1.5% կամ 1,742 մլրդ դոլար, Բելառուսին՝8.0% կամ 9,248 մլրդ  դոլար, Ղազախստանին՝ 13.5% կամ 15,411 մլրդ դոլար, Ղրղզստանին՝ 2.8% կամ 3,197 մլրդ  դոլար և Ռուսաստանին՝74.2% կամ 84,943 մլրդ  դոլար։

Նույն ժամանակահատվածում բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական  արտադրությունը կազմել է միջինը622  դոլար, այդ թվում՝ Հայաստանում՝ 588դոլար, Բելառուսում՝ 986  դոլար, Ղազախստանում՝ 822  դոլար, Ղրղզստանում՝ 486  դոլար և Ռուսաստանում՝ 580  դոլար։

Հատկանշական է, որ 2020 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրած անասնաբուծական արտադրանքի ծավալը կազմել է 20 մլն 52.4 հազ. տոննա, ինչը գերազանցել է նախորդ տարվա ծավալը 3% (2019թ.՝ 19 մլն 465.4 հազ. տոննա), որից Հայաստան՝ 189.6 հազ. տոննա կամ 1%, Բելառուս՝ 1759.9 հազ.տոննակամ 8.8%, Ղազախստան՝ 2058.5 հազ. տոննա կամ 10.1%, Ղրղզստան՝ 420.5 հազ. տոննա կամ 2.1% և Ռուսաստան՝ 15623.9 հազ. տոննա կամ 78.0%։

Ամփոփելով՝ պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակը դեռևս թույլ չի տալիս բարելավել դիրքերը ԵԱՏՄ-ում, ինչպես նաև ապահովել զարգացման առաջանցիկ տեմպեր։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում գնաճը սպառնալի բնույթ է ստացել
Հայաստանի բնակիչների ամենակարեւոր պարենային ապրանքը՝ հացը, սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է գրեթե 10 տոկոսով...
ՀՀ-ն այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են իրականացվել. ԿԲ նախագահ
Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝ ծառայությունների որակը բարելավելու համար հիմք…
Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները. Թադեւոս Ավետիսյան
Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների…
Ինչպիսի՞ն կլինի դրամի փոխարժեքը մինչեւ տարեվերջ. փորձագետի կանխատեսում
Նման իրավիճակը տնտեսվարող սուբյեկտների համար...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման
Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի...
Ամենաշատ