News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մոտ օրերս կայցելի Գեղամասար բնակիչների և համայնքի ղեկավարների հետ հանդիպելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Մարզպետի հետ համաձայնության եկանք, որ մոտ օրերս կայցելի համայնք ու քննարկում կունենա համայնքի ղեկավարների և բնակիչների հետ։ Օրը դեռևս հստակեցված չէ»,- նշեց Ավետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ։ Ճանապարհը բացելուց հետո ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե մինչև վաղը արձագանք չստանա Կառավարությունից, կփակեն մի քանի ճանապարհ։

Տպել
Ամենաշատ