News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 14-ին, ժամը 06.34-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ տան դուռը ծեծում են: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.30-ին տանտիրուհու նախկին ընկերը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակելով՝ կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի պարկուճ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, 32-ամյա տղամարդուն հայտնաբերել և բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 90 դեպք. Գրնցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 9 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Երևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին․ կան վիրավորներ. Shamshyan.com
Ford-ի վարորդը փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ...
Իջևան-Դիլիջան ճանապարհին ծառեր են ընկել․ Փրկարարները մասնատել են դրանք և հեռացրել ճանապարհից
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 15 գմ) ՝ ճանապարհը դարձնելով...
ԱՄՆ-ում էթանոլ եւ եգիպտացորենի օշարակ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից
Ռելսերից դուրս գալուց հետո գնացքի վագոնները հրկիզվել են․․․
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռների բախման հետեւանքով ինը մարդ է զոհվել
Կործանված ուղղաթիռները պատկանել են 101-րդ օդադեսանտային․․․
Հնդկաստանի տաճարում տախտակածածկի փլուզման հետեւանքով ութ մարդ է զոհվել
Փլուզման վայրում փրկարարները գտել են ութ զոհի, տասը մարդ փրկվել է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ