News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկրորդ անգամ մերժել է Երեւանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Գրիշայի Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։

Սեպտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումյանի հրամանով դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի՝ ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը: Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը:

Տպել
Ամենաշատ