News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արիզոնայի համալսարանի հնագետները պարզել են, որ կենդանիների մաշկը հեռացնելու ամենահին գործիքները հայտնվել են ավելի քան 100 հազար տարի առաջ: Այս մասին են վկայում Մարոկկոյի քարանձավում հայտնաբերված գտածոները, որոնք նկարագրված են iScience ամսագրի հոդվածում:

Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են մարդիկ սկսել հագուստ կրել: Մարմնի ոջիլների գենետիկական անալիզը ցույց է տվել, որ դրանք բաժանվել են գլխի ոջիլներից մոտ 170 հազար տարի առաջ. հավանաբար, հագուստն այդ ժամանակ է հայտնվել: Ընդ որում, հագուստի պատրաստման ամենահին հարմարանքները` Սիբիրի Դենիսովայի քարանձավում եւ Հարավային Աֆրիկայի Սիբուդու քարանձավում հայտնաբերված կարի ասեղները մոտ 50-60 հազար տարեկան են:

Նոր գտածոն ցույց է տալիս, որ հագուստի պատրաստման համար մարդիկ գործիքներ են օգտագործել շատ ավելի վաղ՝ մոտ 120 հազար տարի առաջ:

Հնագետները ուսումնասիրել են կենդանիների մնացորդներն ու արտեֆակտները Մարոկկոյի քարանձավներից մեկում, որտեղ 90-120 հազար տարի առաջ հնագույն մարդիկ են բնակվել: Ոսկորների մեջ գիտնականները հայտնաբերել են ավելի քան 60 կենդանու ոսկոր, որոնք օգտագործվել են որպես գործիքներ:

Գտնված գործիքները համեմատելով այլ հնագիտական ​​գտածոների հետ՝ գիտնականները համոզվել են, որ նոր առարկաներն ունեն օգտագործման նույն ձեւը, ինչ կաշվի մշակման համար օգտագործվող արդեն հայտնի գործիքները:

Ըստ երեւույթին, այս քարանձավում հնագույն մարդիկ կենդանիների մաշկը օգտագործել են դրանցով ծածկվելու եւ տաքանալու համար, եզրակացրել են են հետազոտողները: Իսկ տեխնոլոգիան ինքնին ծագել է նույնիսկ ավելի վաղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ