News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Քերալ նահանգում տղամարդը, որը 11 տարի թաքցնում էր սիրեցյալին ծնողների տան փակ սենյակում, վերջապես ամուսնացել է նրա հետ, հաղորդում է India Times-ը:

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նեմար քաղաքում: Փեսացուի ծնողներն ու բոլոր բարեկամները դեմ էին այդ ամուսնությանը եւ չեն մասնակցել այդ միջոցառմանը: «Այդ պահից մենք ցանկանում ենք ապրել խաղաղ ու երջանիկ կյանքով»,-ասել է երիտասարդ տղամարդը:

Սաջիտա անունով հարսնացուն համարվում էր անհետ կորած երկար տարիներ, սակայն 2021 թվականի ամռանը պարզվել էր, որ կինը բոլորից գաղտնի այդ ամբողջ ընթացքում ապրել է իր սիրեցյալի՝ Ռախմանի հետ վերջինիս ծնողների տանը: Հատկանշական է, որ անգամ տղամարդու ծնողները չէին կասկածում այդ մասին, քանի որ կինը թաքնվում էր փակ սենյակում, որտեղ տղամարդը թույլ չէր տալիս մուտք գործել:

Ռախմանի ծնողների տանը բնակվելու ժամանակ Սաջիտան դուրս է եկել փողոց միայն գիշերային ժամերին պատուհանից: Ծնողների հետ հերթական վեճից հետո Ռախմանն իր սիրեցյալի հետ գարնանը գաղտնի մեկնել է հարեւան գյուղ եւ այնտեղ վարձակալել տուն:

Զույգին չի հաջողվել անցկացնել ավանդական հնդկական պսակադրություն, քանի որ տղամարդու ծնողները դեմ էին այդ ամուսնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ