News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Տուլոն քաղաքի դատարանը 10 հազար եվրոյի չափով տուգանել է ակտիվիստին, որը գովազդային վահանակի վրա Էմանուել Մակրոնին պատկերել է Ադոլֆ Հիտլերի կերպարում, հայտնել է Euronews-ը:

62-ամյա Միշել-Անժ Ֆլորին դատապարտվել է պետության ղեկավարին հրապարակայնորեն վիրավորելու համար: Դատավճռի կայացումից հետո տղամարդը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել: Ակտիվիստը կարծում է, որ դատարանը խախտել է իր՝ ծաղրանկարի իրավունքը:

«Չեմ կարողանում դրան հավատալ», - գրել է նա Twitter-ում: «Ծաղրանկարի իրավունքը հուղարկավորվեց Տուլոնում»:

Ֆլորիի փաստաբան Բերանժե Տուրնեն ասել է, որ «նախագահը, որն այդքան բուռն կերպով պաշտպանում է խոսքի ազատությունը, կարծում է, որ այդ ազատությունն ավարտվում է իր անձով»:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դատի է տվել Ֆլորիին հուլիսի վերջին, երբ Տուլոնի փողոցներում ցուցադրվել է գովազդային վահանակ, որտեղ երկրի ղեկավարը պատկերված է եղել Հիտլերի կերպարում: Նացիստական ​​բանակի համազգեստով քաղաքական գործչի պատկերի աջ կողմում Երրորդ Ռեյխի դրոշի ֆոնին գրություն է եղել. «Հնազանդվիր: Պատվաստվիր»: Այսպիսով, պաստառի հեղինակը դեմ է արտահայտվել երկրում կարանտինի խստացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ