News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանում ռեկորդային տապը կարող է զրկել փափկամորթների գնորդներին այդ ուտեստից, որոնք որոշ երկրներում համարվում են դելիկատես, հաղորդում է Reuters-ը:

Հունաստանը միջերկրական միդիաների համաշխարհային հիմնական արտադրողներից մեկն է, որոնք տարբերվում են իրենց մսայնությամբ, եւ արտահանում է իր արտադրանքի մեծ մասը Իտալիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի հետ մեկտեղ:

Սակայն Հունաստանի հյուսիսում իշխանությունները հայտարարել են, որ միդիաների շուրջ 50 տոկոսը ոչնչացված է: Փոքր միդիաների 90 տոկոսը, որոնք պետք է մեծանային հաջորդ տարի, նույնպես սատկել են: Արտադրողները մտահոգվում են, որ ներկայիս կլիմայական պայմանները թույլ չեն տա, որ կորուստները վերականգնվեն: Մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով Հունաստանի ռեստորանները նույնպես բացառել են միդիաները մենյուից:

2021 թվականի ամռանը Հունաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել էր՝ հասնելով ռեկորդային 48,8 աստիճանը՝ ըստ Ցելսիուսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ