News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Disney-ը Անգլիայի Էշդաուն անտառում կառուցել է Վինի Թուխի տունը` հերոսի 95-ամյակի կապակցությամբ: Տունը կարելի է վարձակալել Airbnb ծառայության միջոցով, հայտնել է Afisha Daily-ն:

Փայտե տնակը նախագծել է անիմատոր Կիմ Ռեյմոնդը, ով արդեն 30 տարի է, ինչ արջուկի մասին  մուլտֆիլմեր է նկարում: Տնակի ինտերիերը ներշնչված է Վինի Թուխի պատմությունների առաջին նկարազարդող Էռնեստ Շեփարդի աշխատանքներից:

Տնակը սեպտեմբերի 20-ից հնարավոր է վարձակալել՝ Airbnb ծառայության միջոցով: Քոթեջը կարող է միաժամանակ մինչեւ չորս հյուր տեղավորել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ