News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Անիմաստ, ոչինչ չարտահայտող, բութ հայացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ

ցուցարարներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով այսօր` սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած բողոքի ակցիային Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում:

«ՆՈՂԿԱԼԻ Է ԵՎ ԱՄՈԹԱԼԻ

Նայում եմ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցածին ու սարսափում։ Կարծես դեպքը տեղի է ունենում ինչ-որ անհայտ, աշխարհից կտրված, տասներորդական բռնապետական երկրում, որը չի անդամակցում որևէ միջազգային կառույցի և որտեղ չի գործում որևէ օրենք, այլ միայն ու միայն տեղի գավառապետ-բռնապետիկի հրահանգը։ Բայց, այս ամենը տեղի է ունենում, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ, «ժողովրդավարական» Հայաստանում։ Անիմաստ, ոչինչ չարտահայտող, բութ հայացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։ Եվ այս ամենը մի երկրում, որի ղեկավարը թշնամուն է հանձնել հայրենիքը, տալով հազարավոր զոհեր, ում գերիները տառապում են թշնամու զնդաններում։ Եվ այդ նույն երկրում պատրաստվում են տոնել․․․լեզուս չի պտտվում ասել ինչը․․․

Բազմիցս ասել և նորից կրկնում եմ՝ լավ, հասկացանք, մի կիսագրագետ, ողորմելի զավթել է իշխանությունն ու հանձնել հայրենիքը։ Բայց, դուք, այդ բռնապետիկի համախոհներ, պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները։ Միթե՞ կարելի է հանուն փողի այդ աստիճան նվաստանալ»,- գրել է  նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թյուրիմացություն է եղել. ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Լավրովի հետ հանդիպման տեսանյութը
Ես հայտարարեցի, որ մենք չենք եղել այս հանդիպման նախաձեռնողը
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը
ԵԱՀԿ գործող նախագահի, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի…
ՌԴ ԱԳ ղեկավարը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը ԵԱՀԿ ճակատագրի մասին
Միջադեպը տեղի է ունեցել մամուլի ասուլիսում...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Նախարարները երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով եւ հիմնվելով առկա բարեկամական տրամադրությունների վրա՝ հնարավոր․․․
«ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ենթարկեց ամբողջական…
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ՀՀ առաջարկների փաթեթի սկզբունքները
Հարավային Կովկասում կայության ապահովմանն ուղղված քայլերի  համատեքստում Արարատ Միրզոյանը Պիա Կաումանին ներկայացրել է Ադրբեջանի հետ...
Ամենաշատ